Միջոցառումներ
Հայաստանը միացել է մելանոմայի դեմ պայքարի միամսյակին
Արյունաբանության եւ Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիան եւ «Գլոբալ Շեյփերս» Երեւանյան կենտրոնը համատեղ նախաձեռնությամբ արդեն 2-րդ անգամ աշխարհում նշում են մելանոմայի դեմ պայքարի օրը։
Նախագծի շրջանակներում ապրիլի 11-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջոցառումների օգնությամբ կտարածվի մելանոմա հիվանդության եւ դրա դեմ պայքարելու մասին տեղեկատվություն Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիների համար:
Մելանոման մաշկային քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է, որն ամեն տարի ի հայտ է գալիս 160,000 նոր տեսակներով եւ ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը մաշկային քաղցկեղի շրջանում, որից տարեկան աշխարհում մահանում է 48,000 մարդ։ Մայիսի 11-ը հայտարարվել է մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օր` ի հիշատակ հանրահայտ երգիչ Բոբ Մարլիի, ով մահացել է մելանոմայից 1981թ. մայիսի 11-ին:
Ապրիլի 11- ից մայիսի 11-ը Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում կտրվի անվճար խորհրդատվություն/ախտորոշում քաղաքացիներին, Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցացիան կկազմակերպի մասնագիտական կլոր սեղան- քննարկումներ մելանոմայի առաջացման պատճառների, ախտորոշման, բուժման եւ կանխարգելման մեթոդների մասին։
Մայիսի 11- ին թեմատիկ միջոցառում կիրականացվի երեւանյան ակումբներից մեկում:
Մայիսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի խոշոր միջազգային գիտաժողով՝ «Մուլտիդիսցիպլինար քաղցկեղի կառավարում» թեմայով։
«Գլոբալ Շեյփերս» երիտասարդական ՀԿ-ն կազմավորվել է որպես «Գլոբալ Շեյփերս Քոմյունիթի» հասարակական նախաձեռնության Երեւանյան կենտրոնի իրավահաջորդ եւ հանդիսանում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորում»-ի (World Economic Forum) նախաձեռնությունը: Նորաստեղծ այս ցանցը գործում է աշխարհի խոշորագույն 330 քաղաքներում եւ ունի շուրջ 3,500 անդամ ողջ աշխարհում:
«Գլոբալ Շեյփերս» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իր անդամների շահերի ընդհանրության եւ կամավորության հիման վրա գործող ոչ քաղաքական, անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործելով Համաշխարհային Տնտեսական Ֆորումի հովանու ներքո՝ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին մասնակցել տեղական, տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացներին եւ խթանել հանրային շահերին ուղղված ձեռներեցության զարգացմանը:
Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիան հիմնադրվել է 2012թ. սեպտեմբերին:
Ասոցիացիայի հիմնական նպատակն է զարգացնել արյունաբանության եւ ուռուցքաբանության, ինչպես նաեւ դրանց հետ առնչվող բժշկական եւ գիտական ոլորտները: Այս ասոցիացիայի անդամներն են` բժիշկներ, բուժքույրեր, հոգեբաններ, գիտնականներ, հանրային առողջության մասնագետներ, քաղցկեղից բուժված անձինք եւ այլն, ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից: Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ղեկավարն է դոկտոր Սամվել Դանիելյանը, ով միեւնույն ժամանակ հանդիսանում է ԵՊԲՀ «Մուրացան» հոսփիթալի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչը եւ ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի ղեկավարը: Ասոցիացիան ունի նաեւ հոգաբարձուների խորհուրդ, որը բաղկացած է հարգարժան եւ աշխարհում ճանաչված մարդկանցից:
18.04.2014 Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYvHZMzy' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ